«Ժողովուրդ». Ինչպես է տեղի ունեցել Սիսիանում քաղաքացիներին ծեծելու միջադեպը. ոստիկանապետի ԺՊ-ն կիզակետում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացների միջեւ: Ըստ ոստիկանության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ քաղաքացիները չեն ունեցել պարետի որոշմամբ համապատասխան փաստաթուղթ, որի համար նրանց տարել են բաժին, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեն: Սակայն ոստիկանության բաժնի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ծանոթները՝ Հայկ Հակոբջանյանը, Արման Բաբայանը եւ Վիլիամ Պապիկյանը, հայհոյանքներ են տվել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում հասարակական կարգի խախտումը խափանելու նպատակով նրանց դիտողություն կատարած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Ջահանգիրյանին եւ ՀՈԲ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սամսոն Ասրյանին ցուցաբերել են դիմադրություն, գործադրել բռնություն, մասնավորապես՝ բոլոր ոստիկանության ծառայողների հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ, քաշել նրանց հագուստներից եւ բռունցքներով մի քանի անգամ հարվածներ հասցրել նրանց: Պարզվում է՝ պարետի համապատասխան թուղթը չի ունեցել Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանը, որին էլ իրավապահները ծեծել են: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի՝ ծեծի ենթարկելու միջադեպերից մեկի կիզակետում կանգնած է Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covi...
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937...