ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթիկում գիշերը կրակոցի ձայներ են լսվել
Արթիկի ոստիկանները Արթիկ քաղաքի Անկախության փողոցում գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ կրակոցի ձայն են լսել ու կատարվածի մանրամասները պարզելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել։
Նրանք Արթիկի Ազատության փողոցում հայտնաբերել են Արթիկում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Ոստիկանների տեղեկություններով՝ հենց նա էր կրակոց արձակել։ Դեպքի վայրում կրակված պարկուճ հայտնաբերվեց եւ առգրավվեց։
Երիտասարդը, իր «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ քրեական հետախույզներին ներկայացրեց գործարանային համարով գազային ատրճանակ։ Այն եւս առգրավվեց եւ ուղարկվեց փորձաքննության։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խո...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի բիզնես-կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Մոսկվայի «Պանորամա» բիզնես-կենտրոնի շենքի կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը դստեր վիրահատության փաստից հուզված` կոտրել էր հիվանդանոցի դռան ապակին
Յուրաքանչյուրիս մանկուց սովորեցրել են, որ գույքը չի կարելի փչացնել, ոչնչացնել` լինի խաղալիք, գիրք, թե դասասեղան, առավել...