Սևանում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի մթերային խանութը
Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Սևան քաղաքում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին է դիմել Սևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Աշոտ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ գիշերը ժամը 05:50-ից հետո անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքում գործող մթերային խանութում կոտրել են «Թել-Սել» տերմինալը և այնտեղից հափշտակել եղած գումարը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Կայքի տեղեկություններով՝ տուժածը Սևանում հայտնի է որպես անհատ ձեռներեց, իսկ գողը կամ գողերը տերմինալից հափշտակել են մոտ 1 մլն 100 հազար դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառա...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...