Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպիտակում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Ապրիլի 7-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Սպիտակի քաղաքային զբոսայգուց, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման…

Ապրիլի 7-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Սպիտակի քաղաքային զբոսայգուց, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին նույն քաղաքի 28-ամյա մի բնակչի։
 

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մի քանի գրամ դեղնականաչավուն, մանրացված չորացված մարիխուանայի նմանվող զանգված։

 

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը քաղել էր իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250