Քաղցկեղ և արյան հիվանդություններով երեխաները չեն կարող սպասել մինչև համաճարակի ավարտը
«Այս ծանր և անորոշ ժամանակահատվածում ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը շարունակում է կատարել իր առաքելությունը։ Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ ամեն օր զգում են մեր կարիքը։
Ցավոք, նրանք չեն կարող սպասել մինչև մարդկությունը հաղթահարի համաճարակին»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ շարունակելով.
«Նրանց կյանքը կախված է տրամադրվող ամենօրյա դեղերից, բուժումից ու վիրահատական միջամտություններից։
Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների կողքին կանգնած է «Ժպիտների քաղաք»-ը, որ հոգում է բուժման, դեղորայքի և սննդի ծախսերը։
Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։
Միասին կարող ենք կյանքեր փրկել։
Նվիրաբերեք այսօր՝ https://donate.cityofsmile.org/»: Աննա Հակոբյանը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների մասնակցությամբ»,-գրել է Աննա Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covi...
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937...