Մինչ սպանելը զինվորի վրա նռնակ են նետել դիրքում. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել. Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչ Գ․ Բ-ին սպանելը նրա վրա նռնակ են նետել ապրիլի 4-ին ՊԲ զորամասում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են եղել, որ դիրքում նռնակ է պայթել: Ըստ նախնական վարկածի՝ Գ․Բ-ի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը դիրքում հերթապահության ժամանակ մի ակնթարթ քնել է, որից հետո արթնացել է և տեսելնելով զինվորին՝ մտածել է, թե հակառակորդն է, ու նռնակը նետել է նրա ուղղությամբ:
Այդ զինվորը եղել է Գ․Բ-ն : Ավելի ուշ, տեսնելով, որ նռնակի պայթելուց վիրավորվել է իր ծառայակից ընկերը, մտածել է, որ նրան վիրավորելու համար իրեն են մեղադրելու, որոշել է հետքերը թաքցնելու համար կրակել նրա կզակից` այդպիսով տպավորություն ստեղծելով, թե, իբր, Գ․ Բ-ն ինքնասպան է եղել:
Այժմ ձերբակալված ժամկետային զինծառայողը ասում է, թե նման բան չի եղել, սակայն դիրքում եղել են զինվորներ, որոնք, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, գործով կարևոր վկաներ են և հարուցված քրեական գործով իրարամերժ ցուցմունքներ են տվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառա...
Զինծառայող է զոհվել
Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյ...