Կորոնավիրուսի հետևանքով Ստամբուլում մահացել է հայ երիտասարդ
Կորոնավիրուսի հետևանքով Ստամբուլում մահացել է հայ համայնքի երիտասարդ անդամ Հակոբ Պալթայանը: Այս մասին տեղեկացնում է arevelk.am կայքը` հղում տալով Ստամբուլում իր աղբյուրին:
Աղբյուրը տեղեկացրել է, որ Պալթայանն ուներ նաև այլ հիվանդություններ, և վերջին օրերին ջերմել սկսելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Երկու զավակների հայր Հակոբ Պալթայանը որոշ ժամանակ գործունեություն է ծավալել որպես Յենիգյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ:
Պալթայանի մահով Ստամբուլում կորոնավիրուսի հետևանքով մահացած հայերի թիվը հասել է 5-ի: Նրա հուղարկավորության և թաղման արարողությունները կկատարվեն սեղմ շրջանակներում՝ ենթարկվելով տեղական իշխանութիւնների կողմից հաստատված կանոններին:
Պոլսահայ համայնքի ղեկավարությունը շարունակում է հետևել զարգացումներին, մի շարք թաղամասերում վարչական մարմիններն օգնություն են ցուցաբերում համայնքի կարիքավոր ընտանիքներին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covi...
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937...