Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա: Առողջապահության նախարարությունից ինքնամեկուսացված քաղաքացիների վերաբերյալ հաղորդում են, որ նրանցից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է բժիշկների կողմից: «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Միրիկ գյուղի բնակիչներին ախտահանիչ նյութեր և հիգենիայի պարագաներ է բաժանվել: Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ է արվում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով"
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covi...
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937...