«Ժամանակ». Խաղատուն մուտք գործելը կդառնա խնդրահարույց
«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել խաղասրահ մուտք գործելու և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը։ Այս նախագծով նախատեսվում է, որ ֆիզիկական անձը խաղասրահ մուտք գործելիս կամ ինտերնետային բուքմեյքերային կայքում գրանցվելու համար պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, որը կհավաստի նրա 18 տարին լրանալու փաստը, բուքմեյքերային կայքում գրանցվելու դեպքում 21 տարին լրանալու փաստը: Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններն ի սկզբանե ցանկացել են արգելել բոլոր տեսակի խաղատների ու բուքմեյքերային գրասենյակների գործունեությունը, սակայն դրան դեմ են հանդես եկել ՊԵԿ-ը և ֆիննախը՝ պետբյուջեի եկամտի կայուն աղբյուր լինելու հիմնավորմամբ: Սակայն այս մոտեցումը ևս խնդրահարույց է, հատկապես օտարերկրացիների դեպքում, որոնց համար ընդունելի չէ խաղատուն մտնելիս անձի ինքնության հաստատումը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...