Yandex.Taxi-ն կորոնավիրուսից տուժած վարորդներին ֆինանսական աջակցություն կցուցաբերի
Yandex.Taxi-ն ստեղծում է գործընկերների աջակցության հիմնադրամ այն երկրներում, որտեղ գործում է ծառայությունը: Ֆինանսական միջոցներն ուղղվելու են կորոնավիրուսից տուժած վարորդներին։ Հիմնադրամի ընդհանուր ծավալն ավելի քան 6 միլիոն դոլար է։ Հայաստանը, այսպիսով, առաջին միջազգային շուկաներից է, որտեղ գործարկվում է աջակցության ծրագիրը։
Հիմնադրամի միջոցները կուղղվեն այն վարորդներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով կամ հիվանդների հետ շփման հետևանքով հայտնվել են մեկուսացման մեջ։ Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր կանոնավոր կերպով աշխատում են ծառայության հետ և օրական գոնե մի քանի ժամ պատվերներ են կատարում։ Ֆինանսական աջակցության չափը կախված է կատարված պատվերների պատմությունից․1 օրվա համար այն կկազմի վերջին կես տարվա օրական միջին մաքուր եկամտի կեսը։ Դրամական օգնությունը տրամադրվում է հիվանդության կամ կարանտինի 14 օրերի համար։ Աջակցության նվազագույն չափը 30 000 դրամ է, նույնիսկ եթե վերջին կես տարվա օրական միջին եկամտի վրա հիմնված հաշվարկն ավելի քիչ է նախատեսում։ Գումարի առավելագույն չափ սահմանված չէ։
«Վիրուսի տարածման և ձեռնարկված միջոցառումների պատճառով մարդիկ պետք է տանը մնան, բայց երբեմն ուղևորությունները պարզապես անհրաժեշտ են, էլ չեմ խոսում առաքումներ իրականացնելու մասին։ Հետևաբար վարորդները ոչ թե պարզապես երթուղի են դուրս գալիս ու պատվերներ կատարում, այլ կարանտինային իրավիճակում օգնում են մարդկանց ապրել հնարավորինս լիարժեք կյանքով։ Մենք լիահույս ենք, որ բոլոր վարորդներն առողջ կլինեն, բայց եթե նրանք ստիպված լինեն բախվել հիվանդությանը, մենք անպայման կաջակցենք նրանց»,- ասում է Yandex.Taxi-ի EMEA և CIS երկրների ղեկավար Արամ Սարգսյանը։
Աջակցություն ստանալու համար վարորդը պետք է իր հավելվածի միջոցով դիմի Yandex.Taxi-ի աջակցության կենտրոն, նշի, թե ինչ է պատահել և ուղարկի հիվանդությունը կամ մեկուսացումը վկայող փաստաթղթերի լուսանկարները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covi...