ՏԵՍԱՆՅՈՒԹ. 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Ապրիլի 7-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 7-ի ժամը 15-ը՝ 6982 անձի նկատմամբ, 2759-ը՝ մայրաքաղաքում, 4223-ը՝ մարզերում։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ծառայություն են իրականացնում նաև բանկերի, սուպերմարկետների և այլ հաստատությունների հարակից տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Հերթի մեջ գտնվող քաղաքացիներին ոստիկանները հորդորում են միմյանց միջև պահպանել տարածություն։
«Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՈՒՂԻՂ․ Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանն ասաց՝ համը հանեք, կտանենք Համալիր. Մոսկվայից ժամանած քաղաքացիներ
Ոստիկանն ասաց՝ համը հանեք, կտանենք Համալիր: Մոսկվայից ժամանածները դժգոհ են մեկուսացման պայմաններից: Մանրամասները՝ news.a...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...