Mercedes-ը տապալել է ինտերնետային կապի համար նախատեսված երկաթե սյունը
Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Ժամը 14։00-ի սահմաններում Քոչար-Գյուլբենկյան փողոցներ խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 01 RA 400 համարանիշի և Ford մակնիշի 36 PX 594 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել նշված ճանապարհի խաչմերուկը կարգավորող լուսակիրների և ինտերնետային կապի համար նախատեսված սյունը, ինչի հետևանքով նշված հատվածում տեղի է ունեցել էլկտրաէներգիայի անջատում։

Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառա...
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ևս մեկ մարդ է մահացել. մանրամասներ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձ...
Զինծառայող է զոհվել
Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...