«Գողականները» հարցեր են պարզել «Վանաձոր» ՔԿՀ-ում
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել են նույն քրեակատարողական հիմնարկի՝ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ անազատության մեջ պահվող անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքեր։
Մասնավորապես պարզվել է, որ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» պահանջները, 2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 20։00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի տարբեր ռեժիմային մասնաշենքերում պահվող թվով 2 կալանավորված անձի եւ 1 դատապարտյալի դուրս են բերել իրենց խցերից եւ ուղեկցել մեկ այլ խուց` դատապարտյալներ, նույն քրեակատարողական հիմնարկում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող Ս.Դ.-ի, ինչպես նաեւ Դ.Հ.-ի մոտ, որտեղ վերջիններս քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների կողմից սահմանված եւ ճանաչված վարքագծի կանոնների պահպանման շուրջ ծագած վեճը (խնդիրը) լուծելու նպատակով շուրջ 15 րոպե վիճաբանել եւ պարզաբանումներ են կատարել նրանց հետ` բարձրաձայն հնչեցնելով հայհոյանքներ։
Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 3-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 223.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառա...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյ...
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ևս մեկ մարդ է մահացել. մանրամասներ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձ...