Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 188-ի
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք: Այս մասին գրում է pia.ge կայքը` հղում անելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի կայքին:
Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 188-ի, վարակվածներից 2-ն այլ երկրների քաղաքացիներ են և արդեն վերադարձել են իրենց երկրները, 36 մարդ առողջացել է, 2-ը` մահացել: Այժմ երկրում բուժում է անցնում կորոնավիրուսով վարակված 148 հիվանդ:
Վրաստանում կարանտինի ռեժիմում է գտնվում 5056 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է գտնվում 386 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...