Վրաստանն առաջիններից մեկը կլինի, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը. Վրաստանի առողջապահության նախարար
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Նախարարի խոսքով` Վրաստանի կառավարությունն այս հարցով համագործակցում է և՛ դեղամիջոցն արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
«Այս հարցով մենք աշխատում ենք և՛ արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Մենք հստակ պայմանավորվածություն ունենք նրանց հետ, որ երբ դեղամիջոցն արտոնագիր ստանա, մենք առաջիններից մեկը կլինենք, որ կստանանք դեղամիջոցը»,-տեղեկացրել է առողջապահության նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ...