Թրամփն ապաքինում է մաղթել հիվանդանոց տեղափոխված Բորիս Ջոնսոնին․ Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ առողջացում է մաղթել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, ով հոսպիտալացվել էր իր բժշկի խորհրդով:
«Ես ուզում եմ մեր ազգի լավագույն բարեմաղթանքները հղել վարչապետ Բորիս Ջոնսոնին, ով իր անձնական պայքարն է մղում վիրուսի դեմ: Բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար: Նա իմ ընկերն է, հրաշալի ջենթլմեն և լավ առաջնորդ: Ինչպես գիտեք, նրան հիվանդանոց են տեղափոխել: Բայց ես հույս ունեմ և վստահ եմ, որ նա կապաքինվի: Նա ուժեղ մարդ է», – ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որավելի վաղ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ջոնսոնը, ում առողջական խնդիրները՝ բարձր ջերմությունն ու հազը դեռևս պահպանվում են, բուժող բժշկի խորհրդով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ Ջոնսոնը վարակվել է COVID-19-ով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ...