ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստան ժամանած ուղևորները «Զվարթնոցից» ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր
Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները «Զվարթնոց» օդանավակայանից արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր:
«ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության:
Վարորդները կրում են համապատասխան հանդերձանք, ավտոբուսներն օրական մի քանի անգամ ախտահանվում են: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում»,- հայտնում է ԱԻՆ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՈՒՂԻՂ․ Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանն ասաց՝ համը հանեք, կտանենք Համալիր. Մոսկվայից ժամանած քաղաքացիներ
Ոստիկանն ասաց՝ համը հանեք, կտանենք Համալիր: Մոսկվայից ժամանածները դժգոհ են մեկուսացման պայմաններից: Մանրամասները՝ news.a...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...