Փոթիի շուկայում թղթադրամներն ախտահանում են տաք հարթուկի միջոցով. newsgeorgia.ge
Փոթիի գյուղատնտեսական շուկայի մուտքի մոտ տեղադրվել է փողի ախտահանման կետ։ Այս մասին տեղեկացնում է newsgeorgia.ge-ն՝ հղում կատարելով batumelebi օնլայն պարբերականին։ Այստեղ թղթադրամները ախտահանում են տաք հարթուկի միջոցով, իսկ մետաղադրամները՝ հակասեպտիկներով։
Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում Փոթիի շուկայի տնօրենը կարգադրել է միջոցներ ձեռնարկել վարակի տարածումից խուսափելու համար։ Այն դեպքում, երբ անձը հրաժարվում է կանխիկ միջոցները ախտահանելուց, նրանց չի թույլատրվում մուտք գործել տվյալ տարածք։ Նշենք, որ այս շաբաթ կորոնավիրուս է հաստատվել Վրաստանի ազգային բանկի պահեստարանի յոթ աշխատակիցների մոտ: Վարակի աղբյուրը հայտնի չէ: Փորձագետները չեն բացառում, որ վիրուսը փոխանցվել է թղթի միջոցով: Հատկանշական է, որ փողն ախտահանելու համար տաք հարթուկի օգտագործումն առաջարկել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն։
Նմանատիպ հոդվածներ
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...