Փաշինյանին քաղաքացիներից մեկը խորհուրդ է տվել կոճապղպեղ ուտել, որ կորոնավիրուսով չվարակվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր «Ֆեյսբուքում» մի քանի օգտատեր հարց ուղղեցին գնաճի մասին: Վարչապետը նշեց՝ սպառողական վարքագիծը նույնպես գների վրա ազդում է. երբ մարդիկ ուզում են խուճապահար գնել, ասենք, ձկան պահածո, տարերային գնումներ են լինում, անխուսափելիորեն գնաճ է լինում:
«Գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում՝ իմբիրի գնաճի մասին: Գրում են՝ իմբիրը, իմբիրը, զեկուցում են, ինձ համար խնդիր էր՝ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, մինչև մեր հայրենակիցներից մեկն ինձ զուգակցված վիդեոնամակ ուղարկեց: Ես շնորհակալ եմ նրանից այս հոգատարության համար, նա մտահոգված էր, որ կարող է կորոնավիրուսով վարակվեմ, ասում էր՝ հարյուր տոկոսով գիտի, որ իմբիրը երաշխավորում է, որ կորոնավիրուսով չես վարակվի: Նա նույնիսկ ցույց էր տվել՝ ոնց կտրտեմ իմբիրը, որ դա մաքսիմալ էֆեկտիվ լինի, ու ես հասկացա՝ ինչու է իմբիրն անվերահսկելիորեն թանկացել: Բոլորը հավատացել են՝ եթե իմբիր ուտեն, այն պատվաստանյութ է կորոնավիրուսի դեմ»,- ասաց նա:
Վարչապետը տեղեկացրեց՝ առողջապահության նախարարը պաշտոնապես ասել է՝ չկա որևէ հիմնավորում և ապացույց, որ իմբիրը կորոնավիրուսի դեմ արդյունավետ է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...