Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան ժամանել ցանկացող 222 քաղաքացիները 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ․ պարետ
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքում» գրառել է, որ Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան ժամանող քաղաքացիները 14 օր կլինեն կարանտինում: ՀՀ պարետի գրառումը՝ ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:
Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»:
Նշենք, որ ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ բացառապես ՀՀ քաղաքացիները և նրանք կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...