Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 60 500-ի. «ՌԻԱ Նովոստի»
Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 60 500-ի, որից 3739-ը՝ մահվան ելքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Իրանի առողջապահության նախարարի խորհրդականի հայտարարությանը։
«Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2274 նոր դեպք, ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 60 500-ի»,- հայտնել է նա Twitter սոցկայքի իր էջում՝ հավելելով, որ վարակվածներից 24 236-ն արդեն ապաքինվել է։
Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդությունից մահացել է 136 մարդ, հիվանդությունից մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3739-ի։
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվը 3186-ն է եղել, մահացածներինը՝ 158-ը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...