Հնարավոր է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանան․ էկոնոմիկայի փոխնախարար
Շուկան վերահսկվում է, հնարավոր է որոշակի գնաճ, բայց միջոցներ են ձեռնարկվում՝ զսպելու առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը` խոսելով արտակարգ դրության ժամանակ ապրանքների գների աճի մասին:
Նա հայտնեց, որ արտակարգ դրության ժամանակ հնարավոր է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանան: Հարցին, թե ինչպես պետք է հասկանալ Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, թե պետք է փոխարինիչ գտնել ոսպին, եթե այն թանկ է, Սիմոնյանը չպատասխանեց, սակայն խոսնակը նշեց, որ այս հարցով զուգահեռներ տանելը շահարկումների առիթ կարող է լինել:
Վարոս Սիմոնյանը նշեց, նաև որ որոշումներ են ընդունվել, ըստ որոնց՝ առաջին անհրաժեշտության ապրանքները կարող են ներմուծվել առանց մաքսատուրքերի: «Վերջին շրջանում Եվրասիական տնտեսական միության հետ տարվող մի շարք որոշումների արդյունքում մարտի 16-ին որոշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում որոշ բժշկական նշանակության ապրանքների վերաբերյալ ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ նման որոշում է ընդունվելու նաև գյուղատնտեսական մթերքների ներմուծման վերաբերյալ: Նա ներկայացրեց, որ հսկողություն է սահմանվելու ապրանքների տեղափոխման հետ կապված, և ապրանքները տեղափոխվելու են միայն ՊԵԿ-ի ուղեկցմամբ, և թե՛ Ոստիկանությունը, թե՛ Առողջապահութան նախարարությունը պետք է հսկողություն սահմանեն:
Նմանատիպ հոդվածներ
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...