Պատահարներ
Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխել են Երևան․ ՀԺ
WRed
Երեկ Արցախի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արայիկ Շախպազյանին այսօր առավոտյան տեղափոխել են Երեւանի «Մուրացան» հոսպիտալ։ Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց Արցախի զինվորական հոսպիտալի աշխատակիցը։ Նա նշեց, որ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, վիրավորումը ստացել է կրծքավանդակի շրջանում, կյանքին վտնագ չի սպառնում։
Հիշեցնենք, որ ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղեկաայված զորոմասերից մեկի պահպանության տեղամասում: