Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1.3 մլն մարդ․ Worldometers
Ըստ Worldometers կայքի տվյալների ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվել է 1 323 481 մարդ, մահացել է 73 603 մարդ և ապաքինվել է 277 273 մարդ:
Ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 352 083 մարդ, որոնցից 10 366-ը մահացել են: Վարակակիրների առումով ամենատուժած երկրներն են Իտալիան, որտեղ 93 187 ակտիվ վարակակիր կա, Իսպանիան, որտեղ վարակակիրների թիվը կազմում է 81 426 մարդ և Գերմանիան՝ 70 866 ցուցանիշով:
Մահացության ցուցանիշով առաջատարներն են Իտալիան (16 523), Իսպանիան (13 169), ԱՄՆ (10 366), Ֆրանսիան (8911), Մեծ Բրիտանիան (5373), Իրանը (3739):
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքից: Վիրուսի մասին երկրի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...