ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարուքյանն առաջարկել է թույլատրել բաց երկնքի տակ իրականացվող շինարարությունները
Հարյուրավոր մարդիկ այս օրերին բողոքում են, որ արգելել ենք աշխատել ինչի հետևանքով չեն կարողանում օրվա հաց հայթհայթել, սակայն շատերը ներգրաված են շինարարության մեջ։ Այս մասին այսօր` ապրիլի 5-ին, իր ֆեյբուքյան լայվում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով մայրաքաղաքում եւ մարզերում կան շինարարություններ, իրենք ակնկալում էին շինարարական բում, բայց այժմ ամեն ինչ կանգնած է։
«Շինարարությունները լինում են բաց և փակ։ Փակն այն է, որ տան ներսում է տեղի ունենում և մեծ է հավանականությունը, որ մարդիկ իրար կվարակեն։ Սակայն ինչպես տեսնում եք այստեղ բաց շինարարություն է, ինչո՞ւ մարդկանց չթույլատրել աշխատել։ Կարծում եմ՝ այս դեպքում մարդկանց կարելի է արտոնել, որպեսզի աշխատեն՝ գործատուի վրա դնելով հստակ պարտավորություններ, որ նա պետք է հսկի բոլորի մուտքը, նրանց ջերմությունը չափվի, համապատասխան ախտահանիչ նյութեր օգտագործվեն։ Հիմա շինարարություն կա, որ 100 ք/մ վրա 2 մարդ է աշխատում, ինչո՞ւ չթույլատրել։ Բազմաթիվ շինարարություններ գիտեմ, որ կանգնած են»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, ավելի քան 1000 մարդ ներգրավված է Երևանի մի քանի շինարարական աշխատանքներում ու կան ընտանքիքներ, որ այդ գումարով են ապրում։
«Մարտ ամիսն ավարտվել է, շինարարական ընկերություններ կան, որ աշխատավարձերը, վնասներ կրելով, տվել են, իսկ այժմ ապրիլն է ու եթե չարտոնեն բաց շինարարությունները, ապա այդ ընկերությունները կա՛մ վարկ կվերցնեն, որ մարդկանց աշխատավարձ տան, կա՛մ կազատեն նրանց աշխատանքից: Սա ճանապարհ չի, մենք պետք է նայենք ոլորտ առ ոլորտ, կարծում եմ՝ բաց շինարարության այս տեսակը շատ լավ օրինակ է, պետք է խիստ հսկողության տակ թույլատրեն աշխատել»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՈՒՂԻՂ․ Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վար...
Քիմ Քարդաշյանը ծեծում է քրոջը՝ Քորթնի Քարդաշյանին
Ռեալիթի շոուի մեգաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը ծեծում է քրոջը՝ Քորթնի Քարդաշյանին։ Նման տեսանյութ է հրապարակվել ինստագրամ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...