Վթարված շտապօգնության մեքենայի վարակակիր ուղևորին օգնություն ցույց տալուց հետո երիտասարդին մեկուսացրել են
Տեղեկացրել էինք, որ Երևանում երեկ վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված քաղաքացուն տեղափոխող Շտապ օգնության մեքենան։ Վթարից տեսանյութն էլ Auroranews.am-ին էր տրամադրել ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մազմանյանը: Նա նաեւ մեզ հայտնել էր, որ շտապ օգնությունը կորոնավիրուսով վարակված անձի էր տեղափում: Վթարի պատճառը հայտնի չէ, սակայն վիրավոր քաղաքացուն առաջինը օգնության է հասել մեկ այլ քաղաքացի, ով մինչև բժիշկների ժամանումը, ինքն է օգնել ու հետո, երբ օգնող քաղաքացուն հայտնել են, որ վիրավորը կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվում է հիվանդանոց, այդ քաղաքացուն խնդրել են, որպեսզի իրեն ստուգման նպատակով:
Օգնություն ցուցաբերած Արմեն Այվազյանը NewMedia.am-ին պատմել է, որ 20 օր տանն ինքնամեկուսացումից հետո որոշել էր դուրս գալ զբոսնելու, այդ ընթացքում վթարի ականատես էր դարձել։
«Երբ լսեցի վթարի ձայնը, վազեցի էդ կողմ։ Մեքենայից մարդը դուրս էր եկել, փորձեցի օգնություն ցույց տալ։ Նստեցրեցի իրան մի կողմ։ Հետո նա գոռաց, որ հեռու մնամ... դե ընդհանրապես չհասկացա ինչի մասին է խոսքը, ինչի պիտի հեռու մնամ»,- պատմել է Արմենը։
Երիտասարդը նշում է, որ պացիենտը վնասել էր ոտքը, նա մոտ 40 տարեկան տղամարդ էր․ «Վարորդը գլուխը բռնած մեքենայից դուրս էր եկել, նա շոկի մեջ էր։ Ես օգնություն ցույց տալուց հետո այդտեղից հեռացա, մոտ 200 մ հեռու էի, երբ հասկացա, թե ինչ է տեղի ունեցել․ այդ մարդը վարակված էր»։
Արմենն ինքն է զանգահարել թեժ գիծ և ներկայացրել իրավիճակը։
«Ինձ ասացին, որ վերադառնամ։ Այնտեղ արդեն եկել էին շտապ օգնության ուրիշ մեքենաներ։ Ինձ տարան «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, կես ժամ սպասեցի և ինձ մեկուսացրին «Իմպերիալ» հյուրանոցում։ 14 օրից թեստավորվելու եմ»,- մանրամասնել է նա։
Արմենը կատակում է՝ «ավելի աբսուրդ բան չէր եղել ինձ հետ»։
Շուտափույթ ապաքինում բոլորին:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ...