Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18․135-ի
Թուրքիայում ապրիլի 2-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 79 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, հայտնում է ermenihaber-ը:
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 18.757 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․456 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 79 դեպք։
1101 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վերջին 24 ժամում ապաքինվել է 82 հիվանդ։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 18․135 հաստատված դեպք և մահվան 356 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 125․556 թեստավորում և ապաքինվել 415 հիվանդ։
Քոջան նաև հաղորդել է, որ նախորդ օրվա համեմատ ապրիլի 2-ին թեստավորման քանակը 4․000-ով ավելացել է և նվազել է դրական ախտորոշումների թիվը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում համավարակից մահացածների 82 տոկոսը 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ են։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...