Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 009 հազար 452-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 52 հազարից: Ապաքինվել է ավելի քան 211 հազար 878 մարդ: 

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 240 հազար 395 հաստատված դեպք կա. 25 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Այստեղ մահացածների թիվն անցել է 5 հազար 808-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 115 հազար 242 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 915 մարդ:

Երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 112 հազար 065 է: Այս ցուցանիշով Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվն ավելի քան 10 հազար է:

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան ևս գերազանցել է Չինաստանին. եվրոպական այդ երկրում 84 հազար 788 հաստատված դեպքեր կան՝ 6 հազար 807 նոր և 1 107 մահվան դեպքերով։ 

Քաղաքականություն

Պատահարներ