Վանաձորում մարդկանց բազմաթիվ կուտակումների ականատես եղա, պահի լրջությունը չեն ուզում հասկանալ. Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5-ի:
«Հարգելի՛ լոռեցիներ,
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք:
Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:
Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս:
Չնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի խիստ սահմանափակումներին և մեր ամենօրյա վերահսկողությանը, շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը և յուրաքանչյուրն իր հերթին վստահ է, որ վարակը իրեն կամ իր ընտանիքի որևէ անդամի երբևէ չի հասնի:Մինչդեռ վարակից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, երբ, որպես օրինապահ քաղաքացիներ, ամենայն ճշգրտությամբ կատարենք բոլոր ցուցումները: Ցավոք, այդպես չէ: Հատկապես այսօր, մարզկենտրոն Վանաձորում ականատես եղա մարդկանց բազմաթիվ կուտակումների, ինչը բացարձակապես անընդունելի եմ համարում:
Եվս մեկ անգամ կրկնում եմ, ամեն ինչ արվում է միմիայն բոլորիս անվտանգության ապահովման համար:
Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է տարբեր կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ:
Կրկին անգամ խնդրում և հորդորում եմ՝ հետևել պարետի ցուցումներին տնից դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Մի վտանգեք Ձեր ու Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»,- գրել է նախարարը:
Լուսանկարը՝ Վրույր Քոչարյանի ֆեյսբուքյան էջի:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 736 է
Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 73 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 736 է...
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ...