Կապանում կորոնավիրուսի 9 դեպք կա, իսկ Մեղրիում՝ 8. Սյունիքի մարզպետի տեղակալ
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ
Ապրիլի 2-ի ժամը 10։00-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք, իսկ Մեղրի համայնքում՝ 8 դեպք: Վարակի տարածման հետագա միտումը նվազեցնելու և տարածման շղթաները կոտրելու նպատակով՝ հորդորում ենք խստորեն հետևել հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած սահմանափակումներին, մնալ տանը՝ ինքնամեկուսանալ, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության պարագայում, պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները:
Հիշեցնում ենք, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 182.3-ով։ Իսկ մասնավորապես՝ որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100-250 հազար դրամի չափով»:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 736 է
Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 73 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 736 է...
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ...