Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, գործելու են հսկիչ անցակետեր
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տեղեկացրել, որ, պարետի նոր ցուցման համաձայն, ապրիլի 1-ին՝ ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
«Այսօր՝ ժամը 14:00-ից, մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյաց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր:
Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները:
[0fb6f1220866d9a596693092802113a3.jpg]
Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի»,- գրել է Գնել Սանոսյանը:
[e3aaf010ea6011d851a7758e36bea272.png]
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...