Կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել նաև Վայոց ձորի մարզում
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում:
«Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում:
Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռեւս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն:
Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները:
Հարգելինե՛րս, մնացեք տանը, պահպանեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Առողջություն բոլորիդ»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...