Գործող ավտոբուսն իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշմամբ. ընթացքը կասեցվել է. Վահան Հունանյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող ծանրաբեռնված ավտոբուսի լուսանկարին, այդ առնչությամբ կատարել հետևյալ գրառումը.
«Ցանկանում ենք նշել, որ պարետի որոշմամբ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը։
Նշված լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում, իսկ ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է։
Ցավոք, որոշ քաղաքական գործիչներ շարունակում են արտակարգ դրության պայմաններում անհիմն կերպով թիրախավորել պարետատան աշխատանքը՝ փորձելով այս պայմաններում ապակողմնորոշել հանրությանն ու քաղաքական դիվիդենտներ շահել։ Պարետատան հաստատակամությունն ազգաբնակչության անվտանգության ապահովման գործում ցույց է տալիս նաև այն, որ առաջին անգամ 39 տարիների ընթացքում դադարեցվել է մետրոյի շահագործումը:
Պարետատան բոլոր գործողություններն ուղղված են հանրային շահի ապահովմանը և ընդդիմության մեր գործընկերներին կոչ ենք անում աջակցել հանրային առողջության պահպանմանը միտված գործողություններին»:
[67f82c9d21ebacec321160892afb65ee.png]
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...