ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոնորավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր. Փաշինյան
Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կոնորավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տեւել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում կամ կանխատեսվում էր: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ առումով մենք պետք է որոշակի պատկերացումներ ձեւավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը եւ ռազմավարությունը պետք է լինի հետեւյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք եւ ձեւավորենք ազատ եւ անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել՝ իհարկե, հընթացս հետեւելով իրադարձություններին:
Մի բան ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում կորոավիրուսի հետ կապված տիրում են հսկայական անորոշություններ: Այսինքն այսօրվա դրությամբ չկա մի երկիր, որը կարող է արձանագրել, որ հստակ հսկողության տակ է առել իրավիճակը եւ կառավարում է այն»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ տարբեր երկրներից ամենաանսպասելի տեղեկություններն են ստացվում. «Օրինակ, ես երեկ կարդացի, որ չեմ ուզում երկրի անունը տալ, բայց աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում պաշտոնապես խոստովանել են, որ ունեն թեստերի դեֆիցիտ, չեն կարողանում քաղաքացիներին անհրաժեշտ չափով թեստավորել»:
Վարչապետի խոսքով, ՀՀ կառավարության գործունեությունը պետք է երկու տրամաբանության բաժանված լինի. «Առաջինը պետք է լինի պարետատան գործունեությունը, որը պետք է լինի օպերատիվ հարցերը կարգավորի, երկրորդ մասը պետք է լինի հակաճգնաժամային, միաժամանակ ռազմավարական քայլերի մշակումը եւ տրամաբանությունը, որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակում կոլապսների առաջ չկանգնել»
Նմանատիպ հոդվածներ
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապ օգնության աշխատակիցները պարում էին ու իրար ծափ տալիս. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին Շտապ օգնության մեր աշխատակիցների...
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...
ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի վարակման 18 հաստատված դեպք կա. Փաշինյան
Այս պահին Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 18 դեպք կա: Վարակը գրանցվել է արդեն իսկ մեկուսացված անձանց մոտ,...