Մենք ունենք բոլոր կանխարգելիչ գործիքները՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար․ Ավինյան
Հայաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված հայտարարվեց արտակարգ դրություն, որի ընթացքում` մինչև ապրիլի 14-ը, սահմանափակումներ է սահմանված լրատվամիջոցների նկատմամբ։ Այս հարցին այսօր «Առաջին ալիք»֊ին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ գլխավոր պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցրել է մեկնաբան Պետրոս Ղազարյանը։
«Արտակարգ դրության պայմաններում էական ազդեցություն ունեցող ապատեղեկատվությունը շատ վտանգավոր է, ինչը կարող է խուճապային տրամադրություններ ստեղծել։ Այնուամենայնիվ, էֆեկտիվության առումով մի բանում պետք է համաձայնեմ, որ, կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս փուլում մենք ունենք բոլոր կանխարգելիչ գործիքները՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։
Չեմ կարծում, թե անվստահություն կա պարետատան, նախարարության, կամ վարչապետի հայտնած տեղեկության նկատմամբ։ Այսօր էլ հանդիպում ենք ունեցել խմբագիրների հետ, դեռևս չգիտեմ՝ ինչպես են ամփոփել ու ինչ են եզրակացրել, բայց կարծում եմ՝ հնարավոր է, որ շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների սահմանափակումները հանվեն»,- ասաց Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...