Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են․ Սիմոնյան
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ Վրաստանի եւ Հայաստանի սահմանին իրականացվող բեռնափոխադրումների իրականացման ժամանակ հսկողությունն ավելի է խստացվել։
«Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ իրականացվող բեռնափոխադրումների մասով գործում է նույն ընթացակարգը. մեքենան ժամանում է ԻԻՀ-ից, Մեղրիի անցակետում ապրանքը փոխադրվում է հայկական մեքենայի մեջ։ Դրա անհնարինության դեպքում մեքենան ուղեկցվում է Ագարակ մաքսային հսկողության տարածք, իսկ այս պարագայի անհնարինության դեպքում բեռը փոխանցվում է վերջնական սպառողին, սակայն հսկողության ներքո։ Այս ընթացքում, երբ մեքենան ժամանում է Հայաստանի Հանրապետություն՝ Մեղրիի անցակետ, այն ախտահանվում է»,- ասաց փոխնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...