Ավարտվել է Սամսոնյանի կողմից սուտ մատնություն տալու վերաբերյալ քրգործի նախաքննությունը
«ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
«Հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Ն. Սամսոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է : Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...