Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 25,600 նոր դեպք է բացահայտվել
Այսօր՝ առավոտվա տվյալներով, աշխարհում 287 հազար 546 մարդ COVID-19 վիրուսով է վարակված: Վարակից մահացել է 12 հազար 748 մարդ, հայտնել է South China Morning Post-ը:
Շաբաթ օրվա ընթացքում վարակվածների թիվը ավելացել է 25 660-ով, մահացածներինը՝ 1 581-ով:
Ներկա դրությամբ առողջացել է ավելի քան 89 հազար մարդ:
Պարբերականը հիվանդների, մահացածների եւ կազդուրվածների էլեկտրոնային հաշվարկ է կատարում, որը հիմնված է համապատասխան երկրների պաշտոնական տվյալների վրա:
Եվրոպայում հիվանդների եւ մահացածների թվով առաջին տեղում է Իտալիան: Շաբաթ երեկոյի տվյալներով երկրում հիվանդությունից 4 825 մահացածության դեպք է գրանցվել, ինչը 793-ով ավելին է, քան չորեքշաբթի օրվա տվյալներն են: Ընդամենը գրանցվել է 53 578 հիվանդ:
Իսպանիայում գրանցվել է վարակվելու 24 926 դեպք, մահացել է 1 326 մարդ: Ֆրանսիայում 14 459 վարակվածներ կան, Գերմանիայում՝ 13 957, Շվեյցարիայում 6 100, Մեծ Բրիտանիայում՝ 5 018, Նիդերլանդներում՝ 2 994, Ավստրիայում՝ 2 388, Բելգիայում՝ 2 257, Նովեգիայում՝ 1 742, Շվեդիայում՝ 1 623, Դանիայում՝ 1 255:
ԱՄՆ-ում ուրբաթ երեկոյի տվյալներով գրանցված է վարակվելու 22 177 դեպք, 278-ը մահացել են:
Ասիայում առաջին տեղում շարունակում է մնալ Չինաստանը, որտեղ դեկտեմբերից մինչ օրս մահացածների թիվը հասել է 3 261 մարդու, գրանցվել է հիվանդության 81 054 դեպք:
Հարավային Կորեայում անցած օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության 98 նոր դեպք եւ մահվան 2 դեպք: Այսպիսով երկրում COVID-19 վիրուսով հիվանդների թիվը դարձել է 8 897 մարդ, մահացել է 104-ը:
Իրանում մահացածների թիվը հասել է 1 566-ի՝ 20 610 վարակվածների դեպքում:
Ճապոնիայում գրանցվել է վարակվելու 1767 դեպք՝ 53 մահվան ելքով:
South China Morning Post-ը նշում է, որ աշխարհում կարանտինի մեջ է գտնվում մոտ 1 մլրդ մարդ: ԱՄՆ-ում «տանը մնալու» ռեժիմի մեջ է բնակչության մեկ երրորդը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...