Իտալիայում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում կազմել է շուրջ 800 մարդ
Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդութունից մահացածների թիվը մեկ օրում կազմել է շուրջ 800 մարդ: Այս մասին հայտնել է Քաղպաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին:
Վերջինիս խոսքով՝ սա նոր հակառեկորդ է երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր, մահացության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4825 մարդու:
«Ցավոք, այսօր 793 մահ է գրանցվել մեզ մոտ: Սակայն ուզում եմ ընդգծել, որ մենք չենք տարանջատում «կորոնավիրուսով» մահացածներին և «կորոնավիրուսից» մահացածներին»,- ասել է Բորելին: Երկրի ողջ տարածքում վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 42 681 մարդ, որը 4871-ով ավելին է նախորդ օրվանից: Ապաքինվածների թիվը գերազանցել է 6000-ը», ասել է նա: Հիշեցնենք, որ համաճարակի բռնկումից ի վեր Իտալիայում վարակվածների թիվը 53,5 հազար է: Ամենաշատ դեպքերը գրացվել են Լոմբարդիայում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ,...