«Հայաստանից ժամանած 30 հոգին տեղավորվել են Ախալցիխեի հյուրանոցներում»
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետնների բնակիչները, որոնք մարտի 21-ին Վրաստան են մուտք գործել Հայաստանից՝ «Նինոծմինդա» անցակետով և ամբողջ օրը սպասել են վրանում, մնացել են Սամցխե-Ջավախքում: Ախալքալաքի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ նրանք տեղավորվել են Ախալցխայի հյուրանոցներում: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Jnews-ը, «Նինոծմինդա» մաքսակետում Վրաստանի 30 քաղաքացիները, որոնք վերադարձել են Հայաստանից, վրանում սպասում էին, թե երբ են գալու և իրենց տեղափոխելու կարանտինային գոտի:
Այսօրվանից սկսած` Վրաստան մուտք գործած մարդկանց կարտինային ռեժիմի տեղափոխումը պարտադիր է դարձել` անկախ այն բանից, թե որ երկրից են նրանք մուտք գործել: Արդյունքում, չկային բավարար հիվանդանոցներ, կենտրոններ և հյուրանոցներ, որոնք մինչ այժմ հայտարարված էին որպես կարանտինային գոտիներ: Սամցխե-Ջավախքում հյուրանոցները սկսել են վերածել կարանտինային գոտիների:
Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը Jnews-ի հետ զրույցում ասել է՝ բոլորը կտեղավորվեն Ախալցիխեի լավագույն հյուրանոցներում:
«Դա արվում է բոլորի առողջության համար: Այս մարդիկ կտեղավորվեն լավագույն սպասարկում ունեցող հյուրանոցներում: Պարտադիր չէ, որ նրանք վարակակիր լինեն, դա արվում է կանխելու նպատակով: Նրանք այնտեղ 14 օր կանցկացնեն և եթե նրանց մոտ վիրուս չհայտնաբերվի՝ կգնան իրենց տներ»,- ասել է է Արմեն Մառանգոզյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...