Արցախի ՊԲ-ում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել
Այսօր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ցուցումով ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում և հոսպիտալներում՝ ծանոթանալու բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կազմակերպվելիք հակահամաճարակային գործընթացների ընթացքին:
Բանակի ռազմաբժկական ծառայության պետի կողմից ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բանակի հրամանատարի հանձնարարականների կատարման ընթացքը:
Նշենք նաև, որ հրամանատարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, զորամասերը և զինվորական հոսպիտալները ապահովված են ախտահանիչ և համաճարակային հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով:
Ներկայումս ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի տարածումից զերծ պահելու համար, զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ, անձնակազմը ապահովված է դիմադրողականության բարձրացման համար համապատասխան դեղորայքով, զինծառայողների հետ անց են կացվում սանիտարահիգիենիկ անվտանգության բարձրացման վերաբերյալ ուսուցողական պարապմունքներ, որոնց արդյունքների և առաջացած պրոբլեմային հարցերի մասին պարբերապար զեկուցվում է բանակի հրամանատարին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...