Մասիս-Երևան երթուղին արտակարգ դրության ժամանակ գերբեռնված չի լինի․ պարզաբանում
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել Մասիս-Երևան երթուղու գերծանրաբեռնվածության վերաբերյալ։
Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է․
«Սույն թվականի մարտի 19-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Վիկա Բերբերյանը հրապարակում էր կատարել այն մասին, որ Մասիս-Երևան ավտոբուսը երթևեկում է գերբեռնված՝ նշելով, որ 50-ից 60 մարդ գտնվում է տվյալ ավտոբուսում, այն դեպքում, երբ անգամ հուղարկավորության և հոգեհանգստի ժամանակ պաշտոնապես արգելվել է 20 հոգուց ավել մարդկանց նույն վայրում գտնվելը։
Հրապարակումից հետո ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը աշխատանքային քննարկում են ունեցել: Իսկ արդեն մարտի 20–ին ժամը 8։00-ից սկսած համատեղ ուժերով տվյալ երթուղու ողջ երկայնքով իրականացվել են վերահսկողական միջոցառումներ, ինչպե նաև երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուներին գերատեսչությունների կողմից տրվել է պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի արտակարգ դրության ժամանակահատվածում բացառվի երթուղու գերբեռնվածությունը։
Տեսչական մարմնի և ՃՈ կողմից առավոտից սկսված վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվա...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվա...