Իտալիան կորոնավիրուսի մահվան դեպքերի թվով գերազանցել է Չինաստանին
Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված մահացության թվով գերազանցել է Չինաստանին. Հռոմում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակից մահացության նոր 427 դեպք: Մահվան ելքով դեպքերի թիվը երկրում հասել է 3405-ի, ինչը գերազանցում է Չինաստանում գրանցված ցուցանիշը՝ 3245 դեպք, գրում է The Guardian պարբերականը։
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ երկրում հինգշաբթի վարակակիրների ընդհանուր թիվը 35 713-ից հասել է 41 035-ի, ինչը 15%-անոց աճ է:
Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 245 900 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։ Վարակից ապաքինվել է ավելի քան 88 465 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հայտնաբերվել, որոնցից մեկը՝ Հայաստանից ժամանա...
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 35713 է
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35713-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իտալիայի առո...