ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Հիշեցնենք, որ առանձին ծրագրերով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ կարող եք ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով` https://bit.ly/2TMtzYX: Ուղեցույցում կարող եք գտնել քայլերի հաջորդականությունը:
❗️Նշենք, որ թաղման նպաստ ստանալու համար դիմումը քաղաքացիներն այսուհետև կարող են ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմինների միջոցով:
Կենսաթոշակառուի մահվան ակտը գրանցելուց հետո ՔԿԱԳ մարմինը, դիմումատուի համաձայնությամբ, կարող է թաղման նպաստի առցանց դիմում ուղարկել: Սա նշանակում է, որ թաղման նպաստի դիմում ներկայացնելու համար սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին այցելելու կամ անձամբ առցանց դիմում ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա:☎️ Սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 թեժ գծին»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվա...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվա...