ԱԺ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն`ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի մարտի 20-ին` ժամը 20։30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Օրակարգում մեկ հարց է․ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):

Հարցը ներկայացնելով՝ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ ՀՀ-ում սահմանված է արտակարգ դրություն, որի շրջանակում անձանց իրավունքները սահմանափակվում են, բայց ՀՀ օրենքով իրավական պատասխանատվություն սահմանված չէ և պատժիչ լծակներ չունեն:

Սակայն առաջինի ընթերցման քվեարկությունից հետո մինչև երկրորդ ընթերցումը նախատեսված է 3 ժամ՝ առաջարկությունների համար, իսկ այդ ժամին, ըստ Սահմանադրության, ԱԺ աշխատանքն ավարտված է, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությամբ մարտի 20-ին հարցի առաջին ընթերցումն են անցկացնելու, իսկ երկրորդ ընթերցումը կազմակերպելու են երկուշաբթի օրը՝ մարտի 23-ին:


 

Քաղաքականություն

Պատահարներ