Աննա Հակոբյանի գրասենյակը մանրամասներ է ներկայացնում Մելանյա Թրամփի հետ հանդիպումից
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը մանրամասներ է ներկայացնում մարտի 4-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպումից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ հանդիպումը կայացել էր Կանանց խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությունից առաջ:
«Մրցանակաբաշխությունից առաջ տեղի է ունեցել Աննա Հակոբյանի և Մելանյա Թրամփի կարճատև առանձնազրույցը: Մելանյա Թրամփը ողջունել է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ և կարևորել է նրա մասնակցությունը մրցանակաբաշխությանը: Աննա Հակոբյանն անդրադարձել է իր գործունեությանը հիմնադրամների հետ կապված: Երկու կողմերն էլ խոսել են երկու երկրների ղեկավարների տիկինների դերի ու առաքելության մասին, այդ համատեքստում կարևորել են կանանց դերն ու նշանակությունը: Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփը քննարկել են մրցանակաբաշխության անցկացումը, նշել են, որ նման միջոցառումները կենսական նշանակություն ունեն ու մեծ օրինակ են ծառայում, ոգեշնչում են մյուս կանանց»,-ասաց Հասմիկ Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվա...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվա...