Փաշինյանն իր հանձնարարականների չկատարման համար դիմեց Ա․ Ղուլարյանին
Երբ հանձնարականը տրվում է, պետք է կատարվի, կամ պետք է հիմնավորում լինի, որ հնարավոր չէ կատարել: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին հարցը:
Վարչապետը բարկացած ասաց, որ գործնականում այս թեմային ամեն շաբաթ վերադառնում են․ «Պարոն Ղուլարյան, եթե 2020 թվականի արդյունքներով պարզվեց, որ 26 միլիոն պակաս է ծախսել իր գումարներից քաղաքաշինության կոմիտեն, այս խոսակցությունը դառնալու է մեծ պատմություն»,-ասաց նա՝ դիմելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանին:
Նա նշեց, որ եթե մենք տարվա վերջում 10 միլիարդ դրամ չենք ծախսելու, ապա այսօր կան ուրիշ ծրագրեր, որ սպասում են ֆինանսավորման: «Մենք բոլորս գիտենք՝ թերակատարելու ենք, բայց հնարավորինս շատ փող ենք տալիս: Կարող ենք 26 միլիոնը ուրիշ տեղ ծախսել ու կարող է ավելի արդյունավետ լինել»,- ասաց վարչապետը և շեշտեղ՝ այդ հարցն այլևս չեն քննարկելու էլ, և այն ուղարկեց կոմիտեի նիստին նորից քննարկելու:
Նշենք, որ սա երրորդ հարցն է կառավարության նիստին, որ չի դրվում քվեարկության:
«Երբ հանձնարականը տրվում է, պետք է կատարվի, կամ պետք է հիմնավորում լինի, որ հնարավոր չէ կատարել, ես քանի անգամ զգուշացնեմ, ես անընդհատ հրապարակային եմ իմ հանձնարարականներին վերադառնում, չկրկնվի սենց դեպք, որտեղ կրկնվեց, ես ստիպված եմ լինելու միջոց ձեռնարկել»,-ասաց վաչապետը:
Երբ քննարկվում էր օրակարգում առկա հաջորդ նախագիծը, Փաշինյանը հույս հայտնեց, որ այն գոնե բավարար չափով քննարկվել է կոմիտեում, սակայն այն պահին, երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսք խնդրեց, վարչապետն ասաց․ «Պարոն Ջանջուղազյան չսկսեք, հավես չկա, թողեք գնանք կորոնավիրոսով»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...