Լեւոն Արոնյանի կնոջ վիրահատությունը լավ է անցել, պատրաստվում է նոր վիրահատության․ Armtimes
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլին, պատրաստվում է նոր վիրահատության: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել են «Աստղիկ» ԲԿ-ի մամուլի քարտուղարությունից: Պարզաբանեցին, որ Արիաննեն արդեն տարել է վերջույթների վիրահատություն, որը լավ է անցել ու պատրաստվում է նոր վիրահատության:
Նշեցին նաև, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Գիտակցությունը տեղն է: Վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Հիշեցնենք, որ Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Կայքի տեղեկություններով՝ Լևոն Արոնյանը Իսպանիայից մի քանի չվերթով հնարավորինս արագ վերադարձել է Հայաստան և հիմա կնոջ կողքին է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...