Քարդաշյանը կոչ է անում բոլորին մնալ տանը
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցի հետևորդներին կոչ է արել նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար մնալ տանը` չվտանգելով իրենց ու հարազատների անվտանգությունը: Քարդաշյանը գրառում է կատարել իր «Ֆեսբուք»-ի էջում և «Ինստագրամ»-ի «սթորի» բաժնում:
«Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, ովքեր երիտասարդ ու առողջ են, լո՛ւրջ ընդունեք տանը մնալու հրահանգը, եթե դուք մտահոգված եք ձեր մոր, հոր, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների, հասարակության առողջությամբ ու անվտանգությամբ: Եթե չեք հեռանում տնից` գնալու աշխատանքի, գնելու անհրաժեշտ սնունդ կամ իրեր, տեսնելու ձեր բժշին կամ օգնելու դրա կարիքն ունեցող որևէ մեկին, օրինակ ձեր տարեց հարևանին, խնդրում եմ՝ մի՛ անտեսեք ներսում մնալու նախազգուշացումների խստությունը` կանխելու վիրուսի տարածումը»,-նշել է հեռուստաաստղը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...