Մի վերադարձեք Հայաստան Վրաստանի տարածքով. հորդոր քաղաքացիներին
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան: Այդ մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Վերջին օրերին ՀՀ ԱԳՆ-ն, Վրաստանում և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմիցս հայտնել են, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, շարունակվում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը»,- ասել է Աննա Նաղդալյանը։
Ըստ նրա՝ հայտարարվել է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով և նաև օդային ու ծովային ճանապարհներով)։
«Տեղեկացնում ենք, որ բեռնատարների կուտակումներ կան ինչպես հայ-վրացական (Բագրատաշեն-Սադախլո) ու ռուս-վրացական (Վերին Լարս-Կազբեգի) սահմաններին հարող տարածքներում, այնպես էլ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի տարբեր հատվածներում:
Հավելենք, որ Ռուսաստան մեկնող, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան ուղևորվող բեռնատարների սահմանահատումը Վերին Լարս, ինչպես նաև հայ-վրացական սահմանով այս պահին կանգնեցվել է՝ միայն առատ ձյան պատճառով: Ճանապարհի բացվելուն պես, բեռնատարները հնարավորություն կունենան հատել հայ-վրացական, ինչպես նաև ռուս-վրացական սահմանը։
Չնայած մեր հորդորներին՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ներկայումս կան ռուս-վրացական սահմանը հատել ցանկացող ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով ճանապարհը չի բացվելու նախքան Վրաստանի կառավարության՝ Վրաստան օտարերկրացիների մուտքն արգելող որոշման ուժի մեջ մտնելը /18․03․2020 ժամը 00։00-ից/, հորդորում ենք մեր քաղաքացիներին վերադառնալ մեկնելու վայր և հնարավորինս սեղմ ժամկետներում օգտվել Հայաստան գալու օդային ուղիներից, մասնավորապես մոտակա Մին Վոդի, Կրասնոդար,Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից:
Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց և օգտվել բացառապես օդային ուղիներից: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին սթափ գնահատել իրադրությունը»,- նշել է ԱԳՆ խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...